Այսօր: Չորեքշաբթի, 8 Դեկտեմբերի 2021թ.
Վարդենիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.11.21 ՏԵՂԱԿԱՆ ՀԱՐԿԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՎՃԱՐՈՒՄ

Գործարկվել է տեղական հարկերի վճարման համակարգը (https://pay.e-community.am), որը հնարավորություն է տալիս հարկատուներին կատարել անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկի վճարումը առցանց եղանակով: Համակարգի օգտագործման մանրամասներին կարող եք ծանոթանալ տեղեկատվական հոլովակից:

24.09.21 Վարդենիկ համայնքում սուբվենցիոն աշխատանքները շարունակվում են

2021 թվականին Վարդենիկ համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերից երկուսը՝  ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման և խմելու ջրագծի կառուցման աշխատանքները ավարտվել են: Ընթացքի մեջ են ոռոգման առուների կառուցման և ներհամայնքային ճանապարհների սալարկման աշխատանքները: Ոռոգման առուների կառուցման առաջին փուլով ավարտվել են առուների քանդման աշխատանքները և արդեն իսկ տեղադրվում են կիսախողովակները/բետոնից նավեր/: ներհամայնքային ճանապարհների սալարկման աշխատանքների առաջին փուլը նույնպես ավարտվել է՝ կատարվել են 3-6-րդ փողոցների հողային աշխատանքները: Երկրորդ փուլով արդեն 6-րդ փողոցում սկսել են  ճանապարհների բետոնային ծածկույթով եզրաքարերի կառուցումը:

24.08.21 Սուբվենցիա 2021-ը Վարդենիկ համայնքում ընթացքի մեջ է
  Ինչպես արդեն մեր հետևորդները գիտեն Վարդենիկ համայնքում հաստատվել են սուբվենցիոն չորս ծրագրեր: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 359,2 մլն. ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է 117,3 մլն. դրամ, իսկ պետական բյուջեից հատկացվելու է 241,9 մլն. դրամ: Արդեն հայտնի են մրցույթում հաղթող բոլոր չորս շինարարական կազմակերպությունները՝ 1.Ճանապարհների ասֆալտապատում- <<Շանթ-Սեյրան>> ՍՊԸ, 2.Ճանապարհների սալարկում- <<Արտդիանշին>> ՍՊԸ, 3.Խմելու ջրագիծ - <<Ստրոնգշին>> ՍՊԸ, 4.Ոռոգման առուներ- <<Մարտունու նորոգշին>> ԲԲԸ:  Տեղեկացնում ենք նաև, որ 2021 թվականի օգոստոսի 20-ից մեկնարկել է ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները, ... Մանրամասն
17.08.21 Ընդունելություններ Վարդենիկի մանկապարտեզում

Հարգելի Վարդենիկցիներ, ովքեր ունեն մանկապարտեզ հաճախելու համար համապատասխան տարիքի երեխա, խնդրվում է հերթագրվելու համար մինչև 2021 թվականի օգոստոսի 30-ը  լրացնել առցանց դիմում Վարդենիկի պաշտոնական կայքէջում (vardenik.am):

 

Մանկապարտեզի տնօրինություն

19.07.21 Սուբվենցիա 2021-ը Վարդենիկ համայնքում

2021 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Վարդենիկ համայնքը հայտ է ներկայացրել 4 ծրագրերի համար՝

1. Կ. Շահինյան և 12-րդ փողոցների քանդված հատվածների ասֆալտապատում,
2. Ներհամայնքային փողոցների սալարկում,
3. Բնակավայրի ներսում ոռոգման համակարգի վերակառուցում,
4. Խմելու ջրի ներքին ցանցի  կառուցում և վերանորոգում:

Բոլոր 4 ծրագրերով հայտերը ՀՀ կառավարության կողմից հաստատվել են: Այս պահին հայտարարվել են մրցույթներ: Պարբերաբար կտեղեկացնենք գործընթացի մասին:

         Վարդենիկի համայնքապետարան

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Վարդենիկ
(0262)60086, (0262)52840
vardenikgp@mail.ru, vardenik.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025366@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner