Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2019թ.
Վարդենիկի գյուղապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.01.19 2018 թվականի բյուջեի հաշվետվություն

2019 թվականի հունվարի 26-ին Վարդենիկի համայնքապետ պարոն Հ. Հովեյանը ներկայացրեց 2018 թվականի համայնքի բյուջեի հաշվետվությունը: Այն ներկայացվեց և՛ կատարողական մասով, և՛ ծախսային: Հընթացս մանրամասնորեն ներկայացվեց 2018 թվականին համայնքում կատարված կապիտալ բնույթի բոլոր աշխատանքները: Այդ հաշվետվությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետարանի տարածքային բաժնի աշխատակից Խ. Լևոնյանը, համայնքի ավագանին և Վարդենիկի բնակիչներ: Վերջում համայնքի բնակիչները հույս հայտնեցին, որ նմանատիպ աշխատանքները կկրեն շարունակական բնույթ:

29.12.18 Այցելություն Արցախի զինվորներին

2018 թվականի դեկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետ պարոն Գնել Սանոսյանը, Վարդենիկի համայնքապետ պարոն Հովիկ Հովեյանը և այլ անձինք այցելության մեկնեցին Արցախի Հանրապետության № զորամասի զինվորներին:

 Ամանորից առաջ նրանց այցը զինվորներին շատ ոգեշնչող էր:  

Պատվարժան հյուրերը մեր հայրենիքի սահմաններն անսասան պահող զինվորներին անվտանգ և խաղաղ ծառայություն մաղթեցին: 

21.12.18 Ամանորյա նվերներ Վարդենիկցի մանուկներին

2018 թվականի դեկտեմբերի 21-ին Վարդենիկի համայնքապետարանը գյուղի բոլոր երեք դպրոցների և մանկապարտեզի մանուկներին ամանորյա պարկեր ու նվերներ բաժանեց: Երեխաներին այցելեց Ձմեռ պապը և նվերներն անձամբ հանձնեց նրանց: Այդ օրը տոնական դարձավ բոլոր մանուկների համար: 

18.09.18 Գազաֆիկացում Վարդենիկում

Վարդենիկ համայնքում՝ Վարդենիս գետից արևելք ընկած բնակելի թաղամասերը տարիներ շարունակ զրկված էին բնական գազից: 

Համայնքապետարանի միջոցների հաշվին կատարվում են գազաֆիկացման աշխատանքներ և այդ թաղամասերում արդեն իսկ անցկացվում է նոր գազատարը:  

Գազաֆիկացման աշխատանքների ավարտից հետո նշված թաղամասերի բնակիչները կարող են դառնալ բաժանորդներ՝ բնական գազից օգտվելու համար: 

15.09.18 Խմելու ջրի նոր ջրագիծ Վարդենիկում

Վարդենիկ համայնքի վարչական տարածքում կառուցվում է խմելու ջրի ամբողջովին նոր ջրագիծ:

Համայնքի սեփականությունը հանդիսացող խմելու ջրի նոր ջրագիծը կառուցվում է «Ջաբար» կոչվող տարածքում և սկիզբ է առնում Վարդենիկի սարերից: Ջրագծի ընդհանուր երկարությունը կազմում է 2200 գծամետր: 

Նոր ջրագիծը կմիանա համայնքը սպասարկող գլխավոր ջրագծին, ինչն էլ, ինքնահոս եղանակով կհասնի համայնք՝ ավելացնելով ջրի քանակը ևս 20 լիտր/վայրկյանով:

1 2 3 4 5 6 7 8 9


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Վարդենիկ

(0262)52840, (0262)60086

vardenikgp@mail.ru, vardenik.gegharquniq@mta.gov.a

Պաշտոնական էլ. փոստ` 10025366@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner